Մոուրինյո. Ի տարբերություն այլ մարզիչների, ես երբեք չեմ բողոքում

Մոուրինյո. Ի տարբերություն այլ մարզիչների, ես երբեք չեմ բողոքում

PanARMENIAN.Net - Ի տարբերություն այլ մարզիչների, ես երբեք չեմ բողոքում, պորտուգալացի տղամարդիկ չեն բողոքում ու չեն պարում: Այսպիսի հայտարարություն է արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» հետ խաղից հետո, որտեղ անգլիացիները հաղթել են 1: 0 հաշվով:

«Դա լավ խաղ էր: Մեզ մի միավոր է պակասում փլեյ-օֆ դուրս գալու համար, մեկ հաղթանակ է պետք խմբում, իսկ մենք դեռ 2 խաղ ունենք մեր խաղադաշտում»,-ասել է Մոուրինյոն:

Սակայն բոլորին գրավել է նրա արտահայտությունն այլ մարզիչների մասին: «Ես երբեք չեմ խոսում վնասվածքների մասին: Այդ մյուս մարզիչներն են բողքում, անվերջ բողոքում ու բողոքում, իսկ ես՝ ոչ: Իմ ուղին է՝ չխոսել վնասվածքների մասին և վստահություն ներշնչել առողջներին: Եթե ուզում եք, կարող եմ հաջորդ 5 րոպեն բողոքել՝ Զլատանը չի խաղում, Պոգբան, Ֆելլայինին, Մարկոս Ռոհան: Այսօր մենք երիտասարդ Սքոթ Մաքտոմինիին խաղադաշտ դուրս բերեցինք, քանի որ այլ ելք չկար»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է eurosport-ը The Mirror-ի վրա հղումով:

«Յունայթեդը» 3 խաղում 9 միավոր է վաստակել և միանձնյա գլխավորում է Ա խումբը: Հոկտեմբերի 31-ին «կարմիր սատանաները» կընդունեն «Բենֆիկային»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---