Օգնություն՝ Արցախի դպրոցին, ուրախություն՝ բուժվող երեխաներին. «ՕՍՄ» հիմնադրամի հոկտեմբերի հաղթող ծրագրերը![]() 25 հոկտեմբերի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «ՕՍՄ» հիմնադրամը (Awesome Foundation Yerevan) հայտարարել է 2017թ. հոկտեմբեր ամսվա հաղթող երկու ծրագրերը` Արա Հարությունյանի «ՆորՇենԼաբ»-ը և Մարիաննա Փահլևանյանի «Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծը»: Ծրագրերից յուրաքանչյուրը կստանա 1000-ական դոլար. գումարը կուղղվի ծրագրերի իրականացմանը: «ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1,000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին: «ՆորՇենԼաբ»-ի նպատակն է Արցախի Նորշեն դպրոցում սովորող երեխաների կրթական գործընթացն ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր դարձնել դասասենյակների սեղաններին վահանակներ ամրացնելու միջոցով: Գաղափարի իրականացումը հնարավորություն կընձեռնի ուսուցիչներին կազմակերպել արտաժամյա տարատեսակ մրցույթներ և խաղեր: «Առողջանոց տիկնիկաթերապևտիկ նախագիծը» նպատակ ունի տիկնիկների միջոցով օգնել ստացիոնար բուժում ստացող երեխաներին հաղթահարել հիվանդանոցային իրավիճակի հետ կապված հոգեբանական և ֆիզիկական անհարմարավետությունը, ինչպես նաև ուղղակի ուրախացնել նրանց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |