«Մուրսիան» բողոքել է «Բարսելոնայից» հանդերձարանում աղբի պատճառով (վիդեո)

«Մուրսիան» բողոքել է «Բարսելոնայից» հանդերձարանում աղբի պատճառով

PanARMENIAN.Net - Իսպանիայի գավաթի համար խաղում «Մուրսիայի» խաղացողները բողոքել են «Բարսելոնայից» հանդերձարանում թողած աղբի համար: «Մուրսիայի» ներկայացուցիչները սոցցանցերում տեսանյութ են տեղադրել, որտեղ ցուցադրել են հյուրերի հանդերձարանի վիճակը խաղից հետո:

Հանդիպումից հետո կատալոնացիները պլաստիկ տարաներ են թողել սեղանին, իսկ հատակին՝ աղբ, գրում է eurosport-ը:

Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ «Բարսելոնայի»: Գոլերի հեղինակ են դարձել Պակո Ալկասարը, Ժերար Դեուլոֆերը և Խոսե Արնաիսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---