Smithsonian. Շարժական համտեսի սրահները կարող են վերափոխել հայկական գինեգործական տուրիզմը30 հոկտեմբերի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի խաղողի այգիներում գինու համտեսի շարժական սրահներ (Wine Cubes) կբացվեն, որոնք կզարգացնեն երկրի գինեգործական տուրիզմի արդյունաբերությունը: «Հայաստանի հարավարևելյան անկյունում՝ գինեգործության հնագույն շրջանում, գտնվող այս խաղողի այգիները մշակվել են հայ գերդաստանների չորս սերունդների կողմից»-գրում է Smithsonian ամսագիրը: Semina Consulting-ը, որը Վայոց ձորի խաղողագործների աջակցության և գինեգործության զարգացման խորհրդատվական ընկերություն է, Օne Armenia-ի հետ նախաձեռնում է Farm-to-Bottle ծրագիրը: Դրա շրջանակում կստեղծվեն գինու համտեսի սրահներ՝ գինեգործության տուրիզմը Հայաստանում զարգացնելու նպատակով: Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը՝ մոտ $62․000, հատկացվելու է շինարարարական աշխատանքներին:
Գինու համտեսի բացօթյա սրահները կտրամադրվեն խաղողագործներին՝ իրենց արտադրանքն անմիջապես սպառողներին ներկայացնելու համար: Համտեսի սենյակներից բացի կկառուցվի բար և հանգստի սենյակ: «Նախագծի հեղինակները հույս ունեն, որ սա կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Վայոց Ձորի մարզի նկատմամբ, որը հատկապես վերջին տարիներին «վերածնունդ» է ապրում գինեգործության ոլորտում: Արենիում հայտնաբերվել են գինու հնագույն մառաններ: Ինչպես նշում է Semina Consulting-ի գործադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը, հնավայրը փաստում է, որ Հայաստանը գինեգործության հայրենիքն է»,-գրում է ամսագիրը: Արենիի գինու քարանձավներում դեռևս համտեսման սրահ չկա: Մշակույթի նախարարությունը վերջերս հայտարարել էր, որ նախատեսում է հնարավայրը և շրջակա քարանձավները զբոսաշրջային այցելությունների վայր դարձնել:
Farm-to-Bottle-ի հեղինակաները հույս ունեն գինեգործության նոր տեխնոլոգիաներ սովորեցնել ֆերմերներին: Ակնկալվում է, որ զբոսաշրջիկները 2018-ի հունիսից կկարողանան այցելել Հայաստանի առաջին գինու համտեսի սրահները և ձեռքբերել $5-7 արժեքով մեկ շիշ գինի Վայոց Ձորի խաղողի այգիներում տեղակայվելիք համտեսի սրահներից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |