CNN-ի հաղորդավարի՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու փաստը՝ Washington Post-ում![]() 28 հոկտեմբերի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Washington Post-ն անդրադարձել է Արցախ այցելելու համար CNN-ի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենի՝ Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկվելու լուրին: «Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, բայց Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող նավթով հարուստ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը նրան դարձրել է persona non grata իր երկրում: Ո՞րն է նրա մեղքը. վիճելի տարածք՝ Լեռնային Ղարաբաղ այցելելը», -գրում է պարբերականը: Պարբերականի փոխանցմամբ՝ Արցախ այցելելու համար Ադրբեջանի «սև ցուցակում» է հայտնվել մոտ 700 հոգի: Ցուցակում ընդգրկված են պետական գործիչներ, ԵՄ պաշտոնյաներ, լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ: Անդրադառնալով Արցախյան կոնֆլիկտի արմատներին՝ պարբերականը գրում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախն անկախություն է հռչակել, և 1992-ին լայնամասշտաբ պատերազմ է բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: «1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար է հայտարարվել կողմերի միջև: Կոնֆլիկտի ընթացքում, ընդհանուր առմամբ, 25․000 ադրբեջանցի և հայ է զոհվել»-, գրում է պարբերականը: Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |