Իրանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Իրանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի տարածքում, որը զգացվել է նաև Արցախում:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք), երկրաշարժ: Oջախը եղել է 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---