ԱՄՆ-ում գարեջուր կարտադրեն մարիխուանայի հավելումով

ԱՄՆ-ում գարեջուր կարտադրեն մարիխուանայի հավելումով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գարեջուր կարտադրեն մարիխուանայի հավելումով: Ամերիկյան շուկայում Corona գարեջրի դիստրիբյուտոր հանդիսացող Constellation Brands ընկերությունը գնում է Կանադայում կանեփ արտադրող Canopy Growth ընկերության բաժնետոմսերի 9,9 տոկոսը: Այդ մասին հայտնում է Constellation մամուլի ծառայությունը:

Գործարքի գումարը 191 մլն դոլար է: Constellation-ը մտադիր է իր տեղը գրավել հեռանկարային շուկայում: Ընկերությունում կարծում են, որ ապագայում մարիխուանան կօրինականացվի ԱՄՆ ամբողջ տարածքում:

«Մեր ընկերության հաջողությունը նախնական փուլում սպառողական միտումներն ի հայտ բերելու մեջ է»,-ասել է ընկերության ղեկավար Ռոբ Սանդսը, գրում է Lenta.ru-ն:

Հունվարին ArcView Market Research հետազոտական խումբը հաշվետվություն էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ և Կանադայի բնակիչները 2016-ին ծախսել են 53,3 մլրդ դոլար մարիխուանա գնելու համար՝ ներառյալ օրինական գնումները բուժնպատակներով:

Մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով օրինականացված է մի քանի երկրներում՝ Իտալիայում, Չեխիայում, ԱՄՆ 26 նահանգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---