Ջիգարխանյանի ընկեր. Կինը չի տվել նրան անձնագիրն ու թոշակի վկայականը

Ջիգարխանյանի ընկեր. Կինը չի տվել նրան անձնագիրն ու թոշակի վկայականը

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արեմն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե դերասանն իր հետ միասին փորձել է մտնել Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանն ու բերման է ենթարկվել ոստիկանության կողմից:

Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։

ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ջիգարխանյանին բերման են ենթարկել այն պահին, երբ հայտնի դերասանը ընկերոջ՝ Սողոմոնյանի հետ, փորձել է բացել բնակարանի կողպեքը, որտեղ նա ապրել է կնոջ հետ: Բնակարանն այժմ կնոջ սեփականությունն է:

«Սա հերթական սուտն է: Ջիգարխանյանը բնակարան է բարձրացել ԲՇԳ ներկայացուցչի հետ՝ իր փաստաթղթերը վերցնելու նպատակով: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չի տվել նրան, այդ թվում արտասահմանյան անձնագիրը, կենսաթոշակային վկայականը, բժշկական ապահովագրությունը, և փոխել է կողպեքը: Ջիգարխանյանը իջել է ներքև, խոսել ԲՇԳ ներկայացուցիչի հետ և հեռացել: Ոչ մի ոստիկանություն չի եղել, իսկ ես, ի դեպ, այդ ժամանակ Մոսկվայում չեմ եղել, այլ հեռախոսով է կապվում Ջիգարխանյանի հետ»,-ասել է Սողոմոնյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ջիգարխանյանի անունից Սողոմոնյանը դիմել է լրագրողներին՝ խնդրելով չփորփրել իր անձնական կյանքի մանրամասները: «Նա շատ ցավոտ է դա տանում, Ջիգարխանյանն արժանի չէ նման վերաբերմունքի»,-ասել է դերասանի ընկերը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝ վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---