Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է![]() 3 նոյեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 3-ի գիշերը Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Էդիկ Գրիգորյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հայտնում է Forrights.am-ը: Էդիկ Գրիգորյանը գիշերը բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից, շտապ օգնություն է հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ըստ որոշ տեղեկությունների, երկու տարի առաջ Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատություն էր տարել: 2017-ին լրացավ 18-րդ տարելիցն այն օրից, երբ կրակոցներ հնչեցին Ազգային ժողովում:1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ ներխուժած հանցագործները հրազենից կրակ բացեցին Ազգային ժողովի և կառավարության ղեկավարների և անդամների վրա: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |