Հոքինգ. Ռոբոտները կարող են ոչնչացնել մարդկությունը

Հոքինգ. Ռոբոտները կարող են ոչնչացնել մարդկությունը

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կարծիքով, արհեստական ինտելեկտի արագ զարգացումը սպառնալիք է մարդկության համար:

«Եթե այժմ մարդիկ համակարգչային վիրուսներ են ստեղծում, ապագայում ինչ-որ մեկն արհեստական ինտելեկտ կստեղծի, որը կկարողանա կատարելագործել ու վերարտադրել ինքն իրեն: Դա կյանքի նոր ձև կդառնա, որը կգերազանցի մարդուն»,-հայտարարել է գիտնականը՝ հավելելով, որ մեքենաները, արդյունավետության ետևից ընկնելով, կարող են ցանկանալ ոչնչացնել մարդկանց, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Իսկ եթե այդպիսի բան տեղի չունենա, մարդիկ կարող են իրենք իրենց ոչնչացնել: «Հետդարձի ճանապարհ էլ չկա: Երկիրը չափազանց փոքր է դառնում մեզ համար, բնակչությունը ահաբեկող տեմպերով է աճում»,-ասել է ֆիզիկոսը:

Ըստ Հոքինգի, մարդկությունը կկարողանա խուսափել ոչնչացումից, եթե ավելի ներգրավիի գիտության մեջ, որպեսզի կարողանա սկսել այլ մոլորակների գաղութացումը:

Հոկտեմբերի 23-ին հայտարարվեց ինքնաուսուցանվող արհեստական ինտելեկտի ստեղծման մասին, որը կարող է շրջանցել կայքերի պաշտպանությունը բոթերից:Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել կացության երկրում՝ Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---