Populus կազմակերպության ղեկավարը վստահ է, որ exit-poll-ի արդյունքները կհամընկնեն Հայաստանի ԿԸՀ արդյունքների հետ

PanARMENIAN.Net - «Populus» բրիտանական սոցիոլոգիական կազմակերպությունը հրապարակել է այսօր 125 ընտրական տեղամասերում անցկացված exit-poll-ի արդյունքները: Հարցումը անցկացվել է 12.000 ընտրողների շրջանում: Ներկայացված տվյալներով, Հայաստանի ընտրողների ձայների մեծամասնությունը շահել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` 57,1 տոկոս: Երկրորդ տեղում` 17,1 տոկոսով, գտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանց հետեում են «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` 14,5 տոկոս, ՀՅԴ Դաշնակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` 5,9 տոկոս: Մնացած թեկնածուները հավաքել են ընտրողների ձայների մինիմալ տոկոսը: «Մեր կազմակերպությունն ամենահանրահայտն է աշխարհում, եւ ես վստահ եմ, որ ներկայացված տվյալները կհամընկնեն այն արդյունքների հետ, որոնք կներկայացնի Հայաստանի ԿԸՀ-ն»,- հայտարարել է «Populus» կազմակերպության նախագահը Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---