The Smithsonian. Հայաստանում տարիներ առաջ հայտնաբերված հովազն Իրան է հասել 6 նոյեմբերի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - The Smithsonian ամսագիրն անդրադարձել է դեռևս հազարամյակներ առաջ հայկական պատմագրության մեջ հիշատակվող Հայկական լեռնաշխարհի բնակիչ կովկասյան հովազին: «Կենդանատեսակին ոչ ոք չէր տեսել, մինչև որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի դիստանցիոն տեսախցիկն արձանագրեց կենդանու պոչը»,- գրում է ամսագիրը: «Պարզվում է, որ տեսախցիկի արձանագրած հովազը երեք ոտք է ունեցել: Մոտավորապես վեց ամիս ամց կենդանուն նկատել են Ադրբեջանի տարածքում: Երկու տարի առաջ ես Իրանում էի, երբ ինձ ցույց տվեցին մեր հովազի լուսանկարը: Պարզվում է՝ նա հասել է Իրան՝ ավարտելով իր գաղթն այստեղ»,- ասում է FPWC հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Խաչատրյանը՝ իր գործընկերների հետ, Կովկասի վայրի կենդանիների պահպանման համար Հայաստանի հարավարևելյան Արարատի մարզում միգրացիոն միջանցք է ստեղծել: 10,000 հեկտար կազմող ապաստարանը միակն է ամբողջ կովկասյան տարածաշրջանում»,-գրում է ամսագիրը: Արարատի Ուրցաձոր գյուղի շրջակայքում ստեղծված ապաստարանի տարածքում ամենօրյա հսկողություն է իրականացվում նկարահանող սարքերի միջոցով՝ կենդանիներին ապօրինի որսից պաշտպանելու նպատակով: Photo: FPWC Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |