Մոուրինյոն՝ Կոնտեի ձեռքը չսեղմելու մասին. Չեմ կարող վազել Կոնտեի հետևից

Մոուրինյոն՝ Կոնտեի ձեռքը չսեղմելու մասին. Չեմ կարող վազել Կոնտեի հետևից

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոնպարզաբանել է, թե ինչու չի սեղմել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ձեռքն ԱՊԼ 11-րդ տուրում հանդիպումից հետո, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Չելսիի»:

«Կոնտեի հետևից պետք է դաշտի կենտրոն վազե՞ի, որ ձեռքը սեղմեի: Ես այնտեղ էի, սեղմեցի նրա մարզչական շտաբի անդամներից մեկի ձեռքը: Ուստի, կարծում եմ, որ նրա օգնականի հետ ձեռքսեղմումով ես կատարել եմ իմ պարտքը: Ես չեմ կարող Կոնտեի հետևից վազել: Ինչո՞ւ պետք է նրան թունելի մոտ սպասեի: Իսկ նա՝ ո՞չ: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, այդ դուք եք միշտ անհանգստանում»,-ասել է Մոուրինյոն, գրում է Championat.com-ը Goal-ի վրա հղումով:

Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել էր. «Կարևոր հաղթանակն է Եթե խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դա միշտ մեծ խաղ է...Ինչ վերաբերում է Մոուրինյոյի հետ ձեռք չսեղմելուն, ապա դա կարևոր չէ: Կարևորը հաղթելն է»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---