«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում Գիշերային հերթափոխը կվերադառնա [սփոյլեր] 6 նոյեմբերի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Չնայած «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավարտին Յոթ թագավորությունը սպիտակ քայլորդներից բաժանող պատը ավերվեց, այնուամենայնիվ գիշերային հերթափոխը կվերադառնա սերիալի 8-րդ՝ վերջին եթերաշրջանում: Esquire կայքի փոխանցմամբ՝ Բեն Քրոմփթոնը, ով սերիալում մարմնավորում է գիշերային հերթափոխի հրամանատար Էդիսոն Թոլեթին, հաստատել է, որ խաղալու է սերիալի վերջին եթերաշրջանում: Նա հայտնել է նաև, որ Քիթ Հարինքթոնի հետ կարդացել է եթերաշրջանի սցենարը: «Ծովի մոտ գտնվող արևելյան հերթափոխն ավերված է, Էդը ղեկավարում է Սև ամրոցը»,-գալիք եթերաշրջանից մանրամասներ է հայտնում դերասանը: Գիշերային հերթափոխի՝ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում հայտնվելը հարցականի տակ էր 7-րդ եթերեշրջանի վերջին էպիզոդից հետո, երբ սպիտակ քայլորդները Դեյներեսի նախկին վիշապի միջոցով ավերեցին պատը: Այնուամենայնիվ, սերիալի երկրպագուները կարծում են, որ արևելյան հերթափոխից որոշները կարող են ողջ մնալ: «Ելնելով Քրոմփթոնի ասածներից, Ջոն Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում»,-գրում է պարբերականը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |