Facebook-ն առաջարկում է ներբեռնել օգտատերերի մերկ լուսանկարները՝ դրանք պաշտպանելու համար

Facebook-ն առաջարկում է ներբեռնել օգտատերերի մերկ լուսանկարները՝ դրանք պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը նոր գործառույթի փորձարկում է սկսել, որն ուղղված է կանխելու օտար մարդկանց մերկ լուսանկարների հրապարակումը համացանցում:

Համակարգը փորձարկվում է Ավստրալիայում: Facebook-ում բացատրել են, որ օգտատերի հեռախոսում առկա մերկ լուսանկարները պաշտպանելու համար, օգտատերը պետք է դրանք ինքն իրեն ուղղակի Facebook Messenger-ի միջոցով, գրում է Lenta.ru-ն ABC News-ի վրա հղումով:

Այնուհետև սոցցանցը կստեղծի լուսանկարի թվային «պատճենը»: «Եթե ինչ-որ մեկը ցանկանա ներբեռնել նույն պատկերը նույն թվային «պատճենով», համակարգը կկասեցնի դա և լուսանկարը երբեք չի հայտնվի համացանցում»,-ասել են Facebook-ում:

Այդպիսով, նշել են ընկերությունում, սոցցանցերի օգտատերերը կկարողանան խուսափել նախկին զուգընկերների պոռնովրեժից:

«Դա նման է էլփոստով լուսանկարներ ուղարկելուն, սակայն շատ ավելի անվնաս միջոց է»,-հավաստիացրել են կորպորացիայում:

Հոկտեմբերին Ավստրալիան մերկ լուսանկարների հրապարակման դեմ պայքարի առաջին ազգային գործիքն է ստեղծել: Այն տուժած օգտատերերին խորհուրդ կտա, թե ինչպես կարելի է ինտիմ լուսանկարները հանել ընդհանուր մատչելիությունից, հայտնել չարաշահման մասին իշխանություններին և կօգնի դատական հայցերի պատրաստման գործում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---