Apple-ը խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի

Apple-ը խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը:

Ընկերությունն անդրադարձել է ստեղծված վիճակին միայն այն ժամանակ, երբ այդ մասին գրել է Reddit-ի օգտատերը, որին միացել են մյուս օգտատերերը: Խնդիրն այն է, որ սմարթֆոնի էկրանը դադարում է արձագանքել հպումներին, երբ փողոցում օդի ջերմաստիճանը զրոյին մոտ է, գրում է Lenta.ru-ն The Loop-ի վրա հղումով:

«Դեպքեր են հայտնի, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես չի արձագանքում հպումներին, երբ կտրուկ անցում է կատարվում ցուրտ միջավայր: Մի քանի վայրկյան անց էկրանը կրկին վերականգնում է իր գործառույթը: Խնդիրը կշտկվի սմարթֆոնի հաջորդ թարմացումներում»,-ասել են ընկերությունում:

Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---