ՀՀ սամբոյի հավաքականը ԱԱ-ում 5 մեդալ է նվաճել13 նոյեմբերի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել: Մրցումների վերջին օրը մարտական սամբոյի մրցումներում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, եզրափակչում պարտության է մատնել ղրղըզ մարզիկին և զբաղեցրել առաջին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն: 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը եզրափակչում 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին՝ արծաթ նվաճելով: Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ էր նվաճել: Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝ բրոնզ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |