Հայկական Inapptics-ը վերլուծում է բջջային հավելվածների օգտագործման մանրամասները15 նոյեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայկական սթարտափը Inapptics հավելվածների վերլուծության գործիք է ստեղծել: Այն վերլուծում և պատկերային տվյալներ է տրամադրում բջջային հավելվածների հեղինակներին դրանց օգտագործման վերաբերյալ: Inapptics-ը ամբողջական պատկեր է տրամադրում այն մասին, թե ինչ քանակությամբ օգտատերեր, երբ և ինչպիսի հաճախականությամբ են օգտվում իրենց հավելվածից, հավելվածի որ գործիքներն են ավելի շատ կիրառում կամ ինչի հետևանքով են դադարում այն օգտագործելուց: Այս վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ հավելվածի տեխնիկական և ձևավորման հետ կապված խնդիրները, նպաստել դրանց լուծմանն ու հնարավորինս հարմարեցնել այն օգտատիրոջ նախընտրություններին: Հայտնի է, որ Android և iOS համակարգերում միասին հավելվածների թիվը գերազանցնում է 5 մլն-ը, որից մոտ 2,8 մլն-ն առաջարկում է Android-ը, մոտ 2,2 մլն-ը՝ iOS-ը: Հավելվածների այս բազմազանության մեջ դրանց հեղինակները սեփական արտադրանքը մշտապես մրցունակ պահելու խնդիր ունեն: Inapptics-ն այժմ վերլուծում է միայն iOS համակարգի հավելվածները և առաջիկայում կիրառելի կլինի նաև Android-ի և կայքերի համար։ Գործիքն անվճար է մինչև 1000 օգտատեր ունեցող հավելվածների համար, մինչև 30.000 օգտատեր ունեցող հավելվածների համար այն $99 արժե, մինչև 60.000՝ $199, և մինչև 100.000՝ $299: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |