Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդգծել են նաեւ, որ երկու երկրների միջեւ չկան քաղաքական, տնտեսական կամ այլ կարգի խնդիրներ: Հանդիպման ընթացքում մեծ տեղ է հատկացվել առեւտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին:



Նախօրեին Մոսկվայում Վ.Պուտինը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: Վ.Պուտինի խոսքերով, մի շարք ուղղություններով ռուս-վրացական հարաբերությունները բարելավման միտում ունեն:



Փետրվարի 22-ին նախատեսվում է Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:



Նախագահները հավաքվել են Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով` Վ.Պուտինի հրավերով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---