ՌԴ ֆուտբոլի հավաքականի դարպասապահը պատմել է իր հայկական արմատների մասին

ՌԴ ֆուտբոլի հավաքականի դարպասապահը պատմել է իր հայկական արմատների մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը պատմել է իր հայկական արմատների մասին:

Etokavkaz.ru կայքին տված հարցազրույցում Գաբուլովն ասել է, որ սիրում է հանգստանալ Օսեթիայի լեռներում: «Սերը լեռների նկատմամբ ինձ փոխանցվել է նախնիներից. մայրս հայուհի է, հայրս՝ օս»,-ասել է նա:

Գաբուլովը պատմել է, որ որդուն նույնպես իր հետ տանում է լեռնային հանգստի:

«Իմ որդին տեսել է այն հողերը, որտեղ ապրել են իր նախնիները: Ես ուզում եմ, որ նա իմանա իր արմատների մասին: Իմ երեխաները ապրում են Մոսկվայում, և եթե մենք չվերդառնանք Օսեթիա՝ բնակվելու, նրանք կիմանան այդ երկրի մասին միայն այն, ինչ մենք իրենց պատմենք»,-ասել է Գաբուլովը:

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ասել է, որ ցանականում է՝ իր երեխաները հպարտանան իրենց ազգային արմատներով և չգործեն արարքներ, որոնք կարատարվորեն իրենց նախնիների պատիվը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---