Քոչարյան. Եթե կողմերից մեկի դիրքորոշումն է` կամ ամենը, կամ ոչինչ, բանակցություններում կլինի ոչինչ23 նոյեմբերի 2017 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն՝ եթե կողմերից մեկի դիրքորոշումն է` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, բանակցություններում կլինի ոչինչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին: «Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը: : Ըստ նրա` բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջնորդվում է «կա′մ ամեն ինչ, կա′մ ոչինչ» սկզբունքով: «Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: Ու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` բանակցություններում առաջընթաց չի լինի», - ասել է Շավարշ Քոչարյանը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ լավատես չէ ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման հարցում: «Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի: Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Ինչպես նշեցի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մի քանիսը և փորձել դրանց հիման վրա հասնել համաձայնության: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ենք ակնկալում»,-ասել է Լավրովը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |