Բրյուսելը մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության խնդիրներով24 նոյեմբերի 2017 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մտահոգված են Ադրբեջանում մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության հետ կապված խնդիրներով, գրում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթանում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում ստորագրվելու է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Գագաթնաժողովում քննարկվելու են նաև Ադրբեջանի հարաբերությունները Եվրամիության հետ: ԵՄ և Ադրբեջանի միջև բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի մասին դեռ ընթանում են: Բրյուսելը հաճախ է մատնանշում Ադրբեջանում մարդու իրավունքների և մամուլի ազատության հետ կապված խնդիրների առկայությունը, գրում է պարբերականը: Միջազգային կազմակերպությունները բազմիցս են հայտարարել Ադրբեջանում մարդու իրավունքների և սեփականության իրավունքի կանոնավոր խախտումների մասին: Սեփականության իրավունքի միջազգային ալյանսի վարկանիշում Ադրբեջանը 115-րդ տեղում է 127 երկրից, իսկ Freedom House-ի Աշխարհում ազատության վիճակի վարկանիշում՝ 188-րդն է 210 երկրից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |