Իրավապաշտպանները հորդորում են պարտադրել Բաքվին դադարեցնել Իսմայիլովայի հետապնդումը25 նոյեմբերի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը կոչ է արել եվրոպական երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների հանդեպ, որպեսզի վերջիններս դադարեցնեն ճնշումը լրագրող Խադիջա Իսմայիլովայի հանդեպ: «Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ որպեսզի Խադիջա Իսմայիլովային թույլատրվի դուրս գալ երկրից, ապասառեցվեն նրա բանկային հաշիվները, ինչպես նաև նրան և իր գործընկերներին հնարավորություն տրվի աշխատելու ահաբեկումից ազատ մթնոլորտում»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն: Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում հանձնվելու է շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամի մրցանակը, որը 2017-ին շնորհվել է Խադիջա Իսմայիլովային: Պարգևը հանձնվում է «բարձրագրույն պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման գործում արիության և տոկունության համար»: Նոյեմբերի 23-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և 36 իրավապաշտպան ՈԿԿ-ներ դիմել են ԵՄ երկրների առաջնորդներին բաց նամակով՝ նույնպես կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի հանդեպ՝ դադարեցնելու համար լրագրողների և իրավապաշտպանների հետապնդումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |