Կանանց ինքնապաշտպանության գծով մարզիչը՝ «Միսս Տիեզերք»

Կանանց ինքնապաշտպանության գծով մարզիչը՝ «Միսս Տիեզերք»

PanARMENIAN.Net - «Միսս Տիեզերք-2017» տիտղոսը նվաճել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Դեմի Լի Նել-Փիթերսը: Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 27-ին Լաս Վեգասում:

Երկրորդ տեղում է Կոլումբիայի ներկայացուցիչ Լաուրա Գոնզալեսը, 3-րդում՝ Դավիան Բենեթը Ճամայկայից, գրում է Deutsche Welle-ն:

Մրցույթի հաղթող Դեմի Լի Նել-Փիթերսը 22 տարեկան է, բիզնես-մենեջմենթ է ուսումնասիրել Հյուսիսարևմտյան համալսարանում: Նա նաև օգնում է կանաց սովորել ինքնապաշտպանվել և պատրաստվում է դերասանուհու կարիերային:

«Որպես «Միսս Տիեզերք» պետք է վստահ լինեք, թե ինչ անձնավորություն եք դուք: Եվ «Միսս Տիեզերքն» այն կինն է, որը բազում վախեր է հաղթահարել, և այդպիսով կարող է օգնել շատ կանանց հաղթահարել իրենց վախերը»,-ասել է Նել-Փիթերսը:

«Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվում է 1952-ից: 1996-2015թթ. գեղեցկության մրցույթի անցկացման իրավունքները պատկանել են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---