Հայաստանի Ոստիկանության ղեկավարությունը մտադիր չէ աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանության ծառայությունը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Երեւանում անցնող հանրահավաքին, որ Ոստիկանության ղեկավարությունը նախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ պատրաստ է աջակցել Ազատության հրապարակում հավաքվածներին:



«Ոստիկանության ղեկավարությունն ու բոլոր ստորաբաժանումները կատարում են օրենքով նախատեսված գործառույթները եւ պատրաստ են ողջ վճռականությամբ պատասխան հարված հասցնել հասարակական կարգը խախտելու եւ իրադրությունն ապակայունացնելու ցանկացած փորձի ուղղությամբ` ամենաթողության դրսեւորումները կանխելու եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---