Google-ի հեռախոսները կզգուշացնեն, երբ կողմնակի անձը նայի էկրանին (վիդեո) 28 նոյեմբերի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Google-ի ինժեներներ Հի Չժուն Ռյուն և Ֆլորիան Շրոֆը տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս արձագանքել, եթե հեռախոսի էկրանին կողմնակի անձ է նայում: Էկրանի այսպես կոչված էլեկտրոնային պաշտպանությունը կներկայացվի դեկտեմբերի կեսին խորհրդաժողովներից մեկում: Սակայն արդեն այժմ հասանելի է դրա աշխատանքի մասին պատմող տեսանյութը: Ռյուն և Շրոֆը պնդում են, որ տեխնոլոգիան աշխատում է տարբեր լուսավորության պայմաններում և տարբեր անկյունների տակ և կարող է տարբերակել էկրանին ուղղված հայացքը 2 միլիվայրկյանում, գրում է Meduza-ն Quartz-ի վրա հղումով: Այդպիսի տեխնոլոգիայով Google Pixel հեռախոսները, օգտագործելով ֆրոնտալ տեսախցիկը և աչքի շարժումները կառավարող համակարգը, կկարողանան որոշել, որ էկրանին օգտատերից բացի նաև կողմնակի անձ է նայում և զգուշացնող հաղորդագրություն ուղարկել: Google-ը դեռևս չի մեկնաբանում նոր տեխնոլոգիան: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |