Կինոքննադատները կազմել են XXI դարի լավագույն կատակերգությունների ցանկը

Կինոքննադատները կազմել են XXI դարի լավագույն կատակերգությունների ցանկը

PanARMENIAN.Net - Կինոքննադատները կազմել են վերջին 17 տարում էկրան բարձրացած լավագույն կատակերգությունների ցանկը: Ցանկում 35 ֆիլմ է ընդգրկվել:

XXI դարի գլխավոր կատակերգությունների թվում 3 մուլտֆիլմ կա՝ «Լեգո.ֆիլմ», «Ամերիկա» ջոկատը. Համաշխարհային ոստիկանություն» և «Ամպամած է, հնարավոր են տեղումներ մսագնդերի տեսքով»: Կինոքննադատներն առանձնացրել են Էդգար Ռայթի «Շոն անունով զոմբին», «Սքոթ Պիլիգրիմն ընդդեմ բոլորի» ֆիլմերը, ինչպես նաև «Տոռ՝ Ռագնարյոկ» հերոսական մարտաֆիլմը, գրում է Lenta.ru-ն:

Ցանկում ընդգրկված ֆիլմերից են նաև. «Շոուի հաղթողները», «Ամերիկյան թեժ ամառը», «Բաբբա Հո Թեփը», «Ռոքի դպրոցը», «Վատ աղջիկները», «Հեռուստահաղորդավար.Լեգենդ Ռոն Բուրգունդիի մասին», «Խորթ եղբայրները», «ՍուպերՄակԳրուբեր» «Աղջիկների երեկույթը Վեգասում», «Մաչոն և Բոտանը», «Աշխարհի վերջը 2013. Ապոկալիպսիս հոլիվուդյան ձևով» և այլ ֆիլմեր:

Դրամաների թվում կինոքննադատները նշել են «Անուշիկ Ֆրենսիսը» և «Անցնել ընդհատակ Բրյուգգեում» ֆիլմերը, «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Սուպեր Մայք XXL», «Լրտեսը» և «Փառահեղ տղաները»:

Իսկ օգոստոսին կինոքննադատները բոլոր ժամանակների լավագույն կատակերգություն էին անվանել 1959-ին էկրան բարձրացած «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---