Նախագահը վավերացրել է զինծառայության մասին օրենքը![]() 29 նոյեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոյեմբերի 15-ի նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Նախագահը ստորագրել է նաև «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Նրանք դասադուլ հայտարարեցին, իսկ հետո նրանցից 5-ը նաև հացադուլ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները դադրեցրին հացադուլն ու դասադուլը և անցան կլոր սեղան ձևաչափով քննարկումների։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |