Այն պատգամավորները, որոնց անունից նախօրեին հայտարարություններ են արվել ընդդիմությանը միանալու մասին, հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ երկխոսության գնալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նրա խոսքերով, ընդդիմության պահանջներն անօրինական են, ուստի իշխանությունները մտադիր չեն երկխոսության գնալ նրանց հետ: Զոհրաբյանը հավելել է նաեւ, որ ներկայումս ընդդիմությունը դուրս է գալիս քաղաքական կոռեկտության շրջանակներից:



Մասնավորապես, հայտարարություններ են արվում տարբեր ուժերի կողմից աջակցություն ստանալու մասին, սակայն հետագայում այդ հայտարարությունները հերքվում են: «Օրինակ, գործնականում բոլոր այն պատգամավորները, որոնց անունից նախօրեին հայտարարություններ են արվել ընդդիմությանը միանալու մասին, հայտարարել են Սերժ Սարգսյանին սատարելու մասին»,-նշել է Զոհրաբյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչի կարող է հանգեցնել ընդդիմության նման տեւական ակցիան, նա հավելել է, որ տվյալ պահին հանրահավաքի մասնակիցներն իրենց խաղաղ են պահում եւ հանրահավաքը ցրելու անհրաժեշտություն չկա: «Կանցնի օրենքով սահմանված 15 օրը, նրանք կդիմեն Սահմանադրական դատարան եւ, ես կարծում եմ, որ իրավիճակն աստիճանաբար կշտկվի»,-գտնում է նա, հաղորդում է Regnum գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---