Հայաստանում կստեղծվի առաջին «խելացի» թանգարանը (վիդեո)

Հայաստանում կստեղծվի առաջին «խելացի» թանգարանը

PanARMENIAN.Net - Մի խումբ հայ երիտասարդներ Գոշավանքում կստեղծեն Հայաստանի առաջին «խելացի» և ինովացիոն թանգարանը: Նախագծի նպատակն է զբոսաշրջիկներին ներկայացնել վանքի պատմությունն ու հինավուրց ձեռագրերը աուդիոգիդի, «խոսող» պատերի և այլ նորարարական լուծումների միջոցով:

Աուդիոգիդը զբոսաշրջիկներին կներկայացնի վանքի թանգարանը մի քանի լեզուներով: «Խելացի» թանգարանում տեղեադրված կլինի նաև էկրան, որով կցուցադրվի Գոշավանքի մասին նախաձեռնող խմբի նկարահանած վավերագրական ֆիլմը:

Նախագծի իրագործման համար հանրային դրամահավաքի հայտնի հարթակ IndieGoGo-ն գործարկել է Generosity.com հարթակը: Այս պահին նախագիծը հավաքել է $105, նշաձողը՝ $20.000-ն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---