Բաքվում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել

Բաքվում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Բաքվում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ, բլոգեր Նամիկ Սադիղլին: Սադիղլին բերման է ենթարկվել Բաքվի ոստիկանության Նասիմինի շրջանի 18-րդ բաժանմունք:

Ակտիվիստին մեղադրում են Ադրբեջանի Վարչական խախտումների օրենսգրքի 535.1 հոդվածով՝ անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջներին: Նրան կարող են կալանավորել 1 ամսով: Բլոգերի գործը քննվելու է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանում, հայտնում է Haqqin.az-ը:

Ըստ կուսակցության ակտիվիստի, Սադիղլին ակտիվ է եղել սոցցանցերում և տեսանյութեր է տեղադրել ընդդիմության հակակառավարական ցույցերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---