Կաֆելնիկով. Եթե Պուտինն ասեր՝ չմեկնել, միևնույն է` կմասնակցեի, Օլիմպիադան նախագահից վեր է

Կաֆելնիկով. Եթե Պուտինն ասեր՝ չմեկնել, միևնույն է` կմասնակցեի, Օլիմպիադան նախագահից վեր է

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի մարզիկներն անպայման պետք է մեկնեն Փհենչհան: Այդ մասին հայտարարել է նախկին թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե պետք է արդյոք ՄՕԿ որոշումից հետո ռուսաստանցի մարզիկները մասնակցեն Օլիմպիադային չեզոք դրոշի տակ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, զրկել է Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

«Ռուսաստանցի մարզիկներն անպայման պետք է մասնակցեն Օլիմպիադա-2018-ին: Եթե գործող մարզիկ լինեի, միևնույն է կմասնակցեի: Նույնիսկ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասեր, որ ոչ ոք չպետք է մասնակցի, ես միևնույն է կմեկնեի: Ես չէի լսի նախագահին: Օլիմպիադան նախագահից վեր է»,-հայտարարել է Կաֆելնիկովը, հայտնում է championat.com-ը:

Ակնկալվում է, որ դեկտեմբերի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ հանդես կգա Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Օլիմպիադան կկայան 2018-ի փետրվարի 9-25-ը Փհենչհանում:

Ընթերցեք նաև. Մեդվեդևան՝ ՄՕԿ-ում. Ինձ համար ընդունելի չէ չեզոք մասնակցությունն Օլիմպիադային

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---