Երեւանում բանաձեւ է ընդունվել` անհանդուրժողականության եւ այլատյացության անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - Երեւանում կայացած «Հանդուրժողականության եւ այլատյացության խնդիրները Հարավային Կովկասի տարածաշրջանում, խաղաղության եւ վստահության հաստատմանն ուղղված մարտահրավերները» խորագրով միջազգային խորհրդաժողովի ավարտին ընդունվել է բանաձեւ, որտեղ կոչ է արվում թույլ չտալ անհանդուրժողականության դրսեւորումներ հարեւան երկրների եւ ժողովրդների պատմության եւ պատմական ժառանգության հանդեպ, ինչպես նաեւ պատմության վերանայում: «Դրա վառ օրինակ կարող է ծառայել Ադրբեջանի Հանրապետությունում Նախիջեւանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացումը»,-ասվում է բանաձեւում:



Խորհրդաժողովի մասնակիցները դիտարկում են միջմշակութային երկխոսությունն եւ մշակույթների փոխազդեցությունը որպես փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման գերակա ուղիներից մեկը, որը նպաստում է պատերազմի եւ ռեվանշիզմի մշակույթի փոխարինմանը խաղաղության մշակույթով: «Մենք կոչ ենք անում հանրությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների կառավարություններին Համակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում ազգամիջյան խաղաղության եւ միջկրոնական համաձայնության հաստատմանը»,-ասվում է ընդունված փաստաթղթում:



Նշենք, որ խորհրդաժողովը նվիրված էր Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 20-րդ տարեդարձին: 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգաիթում, որը գտնվում է Բաքվից 40 կմ հեռավորության վրա, սկսվեցին հայկական ջարդերը, որոնց արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեցին 32 հոգի, իսկ շուրջ 20 հազար հայեր ստիպված եղան լքել քաղաքը: Սումգաիթյան իրադարձությունները առաջին էթնիկ ջարդերն էին ԽՍՀՄ տարածքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---