7 համայնքի ավելի քան 80 աշակերտ մասնակցել է «Ծրագրավորման ժամին»11 դեկտեմբերի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Լոռու և Տավուշի մարզերի 7 համայնքի ավելի քան 80 աշակերտ մասնակցել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը: Մասնակիցները «Սմարթ» կոչվող սենյակներում մենթորների օգնությամբ բացահայտել են ծրագրավորման լեզվի մի շարք առանձնահատկություններ և առաջին անգամ իրական կոդ գրել։ Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ տարին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ: Ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խսքով՝ իրենց նպատակն է ընդլայնել և տարբեր գործընկերների միջոցով աշխատել հեռավոր համայնքներում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզերում կնպաստի տնտեսական ակտիվությանը: Անկախ նրանից, թե որքան են հեռու դրանք մայրաքաղաքից, այդ համայնքներում ապրող երիտասարդները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նմանատիպ միջոցառումներից, ծանոթանալու ծրագրավորման ոլորտի հնարավորություններին», - ասել է Արտաշես Վարդանյանը: «Քոաֆսմարթ» կենտրոնի բացումից հետո երեխաներին, ի թիվս այլ հմտությունների, նաև ՏՏ ոլորտի գիտելիքներ ենք փոխանցելու։ Այս նախաձեռնությունն առաջին քայլն է»,- ասել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |