Ռուս սահմանապահներն արգելել են նորոգել ՀՀ-Իրան ճանապարհի մի հատվածը13 դեկտեմբերի 2017 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը չի կարողացել ՌԴ սահմանապահ զորամասից թույլտվությունը ստանալ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 40 մ երկարությամբ հատվածը վերանորոգելու համար: Համաձայն գործադիրի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված պետության և մասնավոր ընկերության միջև կնքված գնման պայմանագիրը դադարեցնելու որոշման նախագծի հիմնավորման՝ Արաքս գետով Իրանին սահմանակից ճանապարհի այդ հատվածը ափամերձ մյուս տարածքների հետ հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, որը համաձայնություն չի տվել նշված հատվածում ճանապարհաշինական աշխատանքների կատարման համար: Պայմանագիրը կնքվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |