Նադալը ստացել է Բարսելոնայի մրցաշարի հաղթողի մեծ գավաթը՝ 10 տիտղոսի համար

Նադալը ստացել է Բարսելոնայի մրցաշարի հաղթողի մեծ գավաթը՝ 10 տիտղոսի համար

PanARMENIAN.Net - Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հատուկ մրցանակի է արժանացել Բարսելոնայում Conde de Godo Trophy մրցաշարի կազմակերպիչներից այդ մրցումներում իր նվաճումների համար: Նա արժանացել է մրցաշարի հաղթողի մեծ գավաթին, հայտնել է մրացաշարի պաշտոնական կայքը:

Իսպանացի թենիսիստը 10 անգամ հաղթող է ճանաչվել այս մրցումներում: 2009-ին Նադալը ստացավ գավաթի առաջին պատճենը Բարսելոնայում 5 տիտղոս նվաճելու համար:

«Շատ ուրախ եմ երկրորդ մեծ մրցանակը Բարսելոնայում ստանալու համար, բայց այլևս չի լինի»,-ասել է Նադալը, հայտնում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---