Forbes-ի՝ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը գլխավորում է Մայքլ Ջորդանը16 դեկտեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը: Ցուցակը գլխավորում է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, որը վաստակել է 1,85 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում գոլֆիստ Թայգեր Վուդսն է 1,7 միլիարդ դոլարով: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում նույնպես գոլֆիստներ են՝ Առնոլդ Փալմերը 1,4 մլրդ դոլարով և Ջեկ Նիքլաուսը 1,2 միլիարդով, գրում է Eurosport-ը: 5-րդ հորիզոնականում Միխայել Շումախերն է («Ֆորմուլա-1») 1 միլիարդ դոլարով: 6-րդը Ֆիլ Միքելսոնն է, նույնպես գոլֆիստ, 815 միլիոնով: 7-րդ հորիզոնականը կիսում են բասկետբոլիստ Կոբե Բրայանտն ու ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը՝ 800-ական մլն դոլորավ: 8-րդը բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերն է 785 մլն դոլարով, իսկ լավագույն 10-յակը եզրափակում են բասկետբոլիստներ Շաքիլ Օ՛Նիլն ու Լեբրոն Ջեյմսը՝ 735-ական մլն դոլարով: Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդն է 725 մլն դոլարով, Լիոնել Մեսսին՝ 16-րդը, 600 մլն դոլարով: 25-րդ հորիզոնականում թենիսիստ Անդրե Աղասին է 470 մլն դոլարով: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մարզիկների բոլոր եկամուտները, այդ թվում՝ աշխատավարձերը, հովանավորների և մրցանակային գումարները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |