ԶԼՄ-ներ. Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մխիթարյանով

ԶԼՄ-ներ. Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մխիթարյանով

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբը շահագրգռված է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Մխիթարյանը կարող է փոխարինել «Բեշիկթաշում» խաղացող բրազիլացի գրոհող կիսապաշտպան Տալիսկային, որի իրավունքները պատկանում են պորտուգալական «Բենֆիկային»: Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը թուրքական ակումբի հետ ավարտվում է խաղաշրջանի վերջում:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել էր, որ Մխիթարյանը դիմել է ակումբին տրանսֆերի մասին խնդրանքով: «Եթե ֆուտբոլիստը դժգոհ է և խնդրում է իր համար գին սահմանել, ես երբեք չեմ ասի «ոչ»: Դա է իմ մոտեցումը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի»,-ասել էր մարզիչը:

Մխիթարյանի տրանսֆերի գլխավոր հավակնորդներն են «Ինտերն» ու «Բորուսիան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---