ԵԱՀԿ ԽՎ-ն հուսով է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կկարգավորվի խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Տպավորությունս այն է, որ Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո լուրջ բանավեճ է ծավալվել ընտրությունների որակի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եւ Խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, համակարծիք էին ընտրություններ հաջորդ օրը հրապարակած իրենց նախնական զեկույցում: Դրան կհետեւի վերջնական զեկույցը, որում կարտացոլվի նաեւ հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը, եւ սա, անկասկած, որոշակի շփոթմունք կստեղծի, - հայտարարեց ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Հարցին` արդյոք Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ երեկ քննարկվել է նաեւ որոշ ընդդիմադիր գործիչների ձերբակալության փաստը, Գորան Լենմարկերը պատասխանեց. - «Ըստ կառավարության տված բացատրության, այդ ձերբակալությունների պատճառը զենքն է: Ես չեմ կարող ասել` ինչն է ճիշտ, ինչը` ոչ, ինձ ընդամենը սա են ասել, եւ արտասահմանցու համար դժվար է գնահատել»: Հուսով եմ, խաղաղ հանգուցալուծման ականատեսը կլինենք, եւ բռնություններ չեն լինիե, - նշեց Լենմարկերը` անդրադառնալով նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների հետ երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպումներին. - «Որոշ ընդիմադիր կուսակցություններ վերջնական վճռի հասնելու համար ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան եւ ասում են, որ կենթարկվեն Սահմանադրական դատարանի որոշմանը»,-ասել է Լենմարկերը:



Գորան Լենմարկերը նաեւ նշեց, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հատուկ զեկույցով հանդես չի գալու, այլ իր գնահատականներում հիմնվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի վրա, որը, ինչպես արդեն հայտարարվել է, պատրաստ կլինի ապրիլի կեսերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ճանաչել են, որ փետրվարի 19-ին կայացած ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափանիշներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---