Հետազոտություն. Հարուստների դրական էմոցիաներն ավելի եսակենտրոն են, քան աղքատներինը

Հետազոտություն. Հարուստների դրական էմոցիաներն ավելի եսակենտրոն են, քան աղքատներինը

PanARMENIAN.Net - Շատ վաստակող մարդիկ դրական զգացմունքներ են ունենում՝ հենց իրենց անձի հետ կապված: Իսկ ով ավելի քիչ է վաստակում, ուրախանում է հարաբերություններով և այլոց հետ շփվելու հնարավորությամբ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի գիտնականները:

Հետազոտությունը հրապարակվել է Emotion ամսագրում:

Էքսպերիմենտից առաջ հեղինակներին հետաքրքրել է, թե իրոք հարստությունն ազդում է երջանկության, ոչ թե դրա առանձին բաղադրիչների վրա:

Գիտնականները 1519 մարդ են հարցման ենթարկել՝ հարցնելով վաստակի չափի և հակվածությանը զվարճանքներին, կարեկցանքին, գոհունակությանը, ոգեշնչմանը, սիրուն և հպարտությանը: Համարվում է, որ հենց այս զգացմունքներն են երջանկության բաղադրիչները, գրում է Republic-ը:

Սոցիալ-տնտեսական հատվածի վերին շեմում գտնվողներն ասել են, թե մեծապես հակված են սեփական անձի հետ կապված զգացողություններին, առաջին հերթին դա գոհունակությունն է և հպարտությունը: Իսկ նրանք, ովքեր սոցիալ-տնտեսական առումով ստորին օղակներում են, խոստովանել են, որ էմոցիաներ են ունենում այլ մարդկանց հետ կապված: Ցածր եկամուտով մարդիկ բարձր են գնահատում շրջապատող աշխարհի գեղեցկությունը:

«Այս արդյունքները վկայում են, որ ունեցվածքը կապված չէ երջանկության հետ»,-ասել է հեղինակներից մեկը՝ դոկտոր Փոլ Փիֆը: Նա հավելել է, որ հարուստները վայելում են իրենց կարգավիճակն ու անձնական նվաճումները, իսկ փոքր եկամուտով մարդիկ ավելի շատ են երջանկություն գտնում հարաբերություններում կամ մերձավորների մասին հոգ տանելու մեջ:

Փիֆը կարծում է, որ տարբերությունները կարող են կապված լինել բարձր եկամւոտով մարդկանց անկախության և ինքնաբավության ձգտման հետ: Իսկ ում եկամուտն ավելի փոքր է, աշխատում են կապեր ստեղծել այլ մարդկանց հետ՝ հետո նրանց աջակցությունը ստանալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---