Սերժ Սարգսյան. Խնդրում եմ բոլորին, ով պատրաստ է համագործակցության, արձագանքել իշխանությունների կոչին

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունն արձագանքել է իշխանությունների հետ համագործակցելու կոչին, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Երեկ իմ ելույթում ես ասացի թե ինչ համագործակցություն եմ առաջարկում ընդդիմության հետ, ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ստեղծում: Արդեն կան համագործակցության վերաբերյալ ընդդիմության արձագանքները, եւ այսօրվանից մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Սարգսյանը` չճշտելով մանրամասները: Ընդ որում նա նշել է, որ խորհրդարանական ամբիոնն «այն վայրը չէ, որտեղ հարկ է ներկայացնել այդ առաջարկի մանրամասները»: «Խնդրում եմ բոլորին, ով պատրաստ է համագործակցության, արձագանքել իշխանությունների կոչին, եւ այն ժամանակ այդ ամենը կտեղափոխվի գործնական դաշտ»,-ասել է Սարգսյանը:



Նա նաեւ նշել է, որ Հայաստանում ավելացել են ապօրինի պահվող զենքի առգրավման դեպքերը: «Տարբերություն չեմ տեսնում քաղաքական գործչի եւ շարքային քաղաքացու միջեւ: Ինձ համար Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են, ապօրինի զենքը մնում է ապօրինի զենք, անկախ նրանից թե ում ձեռքում է այն` քաղաքական գործչի, պատգամավորի թե «Երկրապահ» կամավորական միության անդամի: Ապօրինի զենքը կանոնավոր կերպով առգրավվում է իրավապահ մարմինների կողմից, գնալով նման դեպքերի քանակը կավելան»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, որ ժամանակի հետ քաղաքացիների մոտ ապօրինաբար պահվող զենքի առկայությունը պետք է բացառվի:



Պատասխանելով ընդդիմությանը սատարող պատգամավորների հանդեպ բռնության կիրառման վերաբերյալ հարցին` վարչապետն ասել է, որ տեղեկություն չունի նման դեպքերի մասին: «Չգիտեմ, թե ում հանդեպ է բռնություն կիրառվել, սակայն կոնկրետ փաստերի առկայության դեպքում մենք կպահանջենք իրավապահ մարմիններից գնահատական տալ նման երեւույթներին»,-ասել է Սարգսյանը: Վարչապետը խոստացել է ճշտել տեղեկությունը ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ընտրված պատգամավորներից մեկի հանդեպ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները եւ, նման փաստերով քրեական գործի առկայության դեպքում արագացնել դրանց քննությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---