Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Պիտեր Սեմնեբիին հետընտրական զարգացումների իր գնահատականը

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ինչպես հաղորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հետընտրական զարգացումների իր գնահատականը, եւս մեկ անգամ շեշտել, որ իր ղեկավարած շարժումը հետայսու եւս գործելու է Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ինչպես նաեւ ընդգծել է իր հաստատակամությունը` մինչեւ վերջ պայքարել գործող ավազակապետական համակարգի դեմ:



Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակից խոսել է այն պատրվակի մասին, որի միջոցով ներկայիս ղեկավարները եկան իշխանության: Խոսքը` ԼՂ հիմնախնդրի մասին էր. «Իբր թե ես, իմ իշխանությունը ծախում էր Ղարաբաղը եւ նրանք եկան փրկելու: 10 տարի իշխանությունները ժամանակ ունեին մտածելու համար եւ հանրագումարի բերելով վերջին 10 տարիները: 10 տարվա ստատուս քվոյի պահպանումը մեզ բերել է միայն ու միայն կորուստների: Տեր-Պետրոսյանն իր խոսքը ավարտեց հետեւյալ տողերով.«Ինչ ասեմ, թող իրենք իրենց խղճան: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Մեր ժողովուրդն արդեն չի կարող մոլորվել «առաջ Հայաստան», «հետ Հայաստան», «աջ-ձախ Հայաստան» կարգախոսերից»,- ամփոփել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---