ԱՄՆ-ում դեղահաբեր տպագրելու համար 3D տպիչ է ստեղծվել![]() 23 դեկտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Vitae Industries ընկերությունը դեղահաբերի պատրաստման համար 3D տպիչ է ստեղծել: Այս մասին գրում է Digitaltrends-ը: Սովորական տոստերի չափսեր ունեցող սարքը թույլ է տալիս առավելագույնը 10 րոպեումդեղատոմսի տարբեր բաղադրիչները՝ հիվանդին անհրաժեշտ չափաբաժնով միավորելով ստանալ մեկ դեղահաբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ տպիչը կդյուրացնի դեղագործների աշխատանքը, որոնք այլևս ստիպված չեն լինի նախկինի պես ձեռքով մեկ հաբի պատրաստման վրա երկար ժամանակ ծախսել: $5000 արժողությամբ տպիչը դեռևս չի ներկայացվել հանրության դատին: Նախագծի իրականացման համար ներդրվել է $2 մլն: Սարքի առաջին գործարկումը նախատեսվում է 2018-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |