Մուսալեռցիների՝ ֆրանսիական ռազմանավերից տարհանման 25 լուսանկար են գտել25 դեկտեմբերի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հաջողվել է հայտնաբերել մինչև օրս անհայտ մոտ 25 նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա՝ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին, ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից: Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ: Լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին: 1915 թվականի սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովի արևելյան մասում նավարկող ֆրանսիական 3-րդ տորմիղի «Գիշեն» մարտանավի անձնակազմը թուրքական ափերին նկատեց հսկայական սպիտակ դրոշներ: Դրոշներից մեկը կարմիր խաչով էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեք» անգլալեզու գրությամբ: Նավապետ Ժոզեֆ Բրիսոնը կարգադրեց մակույկներ իջեցնել և հետախուզել իրավիճակը: Ափից դեպի մակույկները լողորդներ նետվեցին, որոնց նավ բարձրացրին: Ընթերցեք նաև Հույսը ծովից. Ինչպես դասավորվեց մուսալեռցիներին փրկած ռազմանավի ճակատագիրը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |