ԱԱ-ում ՌԴ հոկեյի հավաքականը եզակի կլինի՝ թիմում 3 հայազգի խաղացող կա

ԱԱ-ում ՌԴ հոկեյի հավաքականը եզակի կլինի՝ թիմում 3 հայազգի խաղացող կա

PanARMENIAN.Net - Հայտնի է Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականի կազմը, որը մասնակցելու է դեկտեմբերի 26-ին ամերիկյան Բաֆալոյում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Այս հավաքականը եզակի է նրանով, որ թիմի կազմում 3 հայազգի խաղացող կա, գրում է Մայրցամաքային հոկեյի լիգայի պաշտոնական կայքը:

Հավաքականի կազմում են ընդգրկված Արտյոմ Մանուկյանը, Ալեքսեյ Փոլոդյանը և Անդրեյ Ալտինբարմակյանը:

Մարզիչը հետևյալ կերպ է բաշխել հայազգի հոկեիստներին: Հիմնական սպառնալիքը հակառակորդի համար կբխի առաջին օղակից՝ Ալտինբարմակյան, Մալցև, Փոլոդյան: Մանուկյանը, Սվեչնիկովը և, հավանաբար, Մարսել Շոլոխովը կընդգրկվեն երրորդ եռյակում: Երկրորդ եռյակում են Կանադայում հանդես եկող Սոկոլովը, Ռուբցովն ու Աբրամովը:

ՌԴ Հոկեյի երիտասարդական հավաքականի հայազգի հոկեիստներն ավելի վաղ օգնեցին հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հանդեպ: Ռուսական լրատվամիջոցներից շատերը հոկեիստների Մանուկյան-Փոլոդյան դուետը «հայկական պոկեր» են անվանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---