Աշխարհում ամենափոքր բջջայինն են ցուցադրել

Աշխարհում ամենափոքր բջջայինն են ցուցադրել

PanARMENIAN.Net - Առցանց դրամահավաքի Kickstarter հարթակում ներկայացվել է աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսի նախագիծը: Այս մասին գրում է ռուսաստանյան Lenta կայքը:

Zanco Tiny T1 կոչվող հեռախոսի երկարությունը 47 մմ է: Այն մշակվել է Clubit New Media ընկերության կողմից:

Tiny T1-ում կարելի է մուտքագրել առավելագույնը 300 կոնտակտ: Հեռախոսը պահպանում է վերջին 50 հաղորդագրությունը և 50 զանգը:

Tiny T1-ն նախատեսված է nano-SIM քարտի համար, ունի OLED էկրան ու 13 ձայնային հրահանգի հնարավորություն: Այն մարտկոցի լիցքավորումը կարող է պահել 3 օր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---