Նեյմար. «Ոսկե գնդակ» նվաճելու համար պետք է հաղթել ԱԱ-2018-ում և ՉԼ-ում

Նեյմար. «Ոսկե գնդակ» նվաճելու համար պետք է հաղթել ԱԱ-2018-ում և ՉԼ-ում

PanARMENIAN.Net - «Ոսկե գնդակ» նվաճելը դժվար իրականացվող խնդիր է: Այդպիսի կարծիք է հայտնել ՊՍԺ ֆուտբոլիստ Նեյմարը: «Անկասկած, ես ուզում եմ «Ոսկե գնդակ» նվաճել: Բայց դա դժվար իրականացվելիք խնդիր է: Դա կախված է ոչ միայն ինձնից, այլ նաև իմ թիմակիցներից և որոշ այլ գործոններից», -ասել է նա, հայտնում է Eurosport-ը AS-վրա հղումով:

«Այստեղ կարևոր են Աշխարհի առաջնությունը, և Չեմպիոնների լիգան: Ուստի հարկավոր է համապատասխան արդյունքների հասնել՝ առաջին հերթին թիմային հաղթանակների առումով, հետո արդեն՝ անձնական»,-ասել է Նեյմարը:

Նեյմարը ոչ մի անգամ չի հաղթել աշխարհի առաջնությունում: Չեմպիոնների լիգայում հաղթող է ճանաչվել 2015-ին՝ «Բարսելոնայի» կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---