Գրիգորյանը նշանակվել է «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ

Գրիգորյանը նշանակվել է «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ռուսական«Լուչ-Էներգիա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ: Նա արդեն աշխատել է թիմի հետ 2013/14 խաղաշրջանում:

«ՍԿԱ-Խաբարովսկի» և «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդ Գրիգորյանը մինչ այդ աշխատում էր Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացավ հոկտեմբերին: «Լուչ-Էներգիան» Գրիգորյանի ղեկավարությամբ 8-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում:

Գրիգորյանի ավագ օգնականը կլինի Ալեքսանդր Ալֆյորովը, իսկ դարպասապահների հետ աշխատանքի գծով օգնականը կլինի Նիկոլայ Գրիշինը: Գրիշինը նույնպես արդեն աշխատել է թիմի հետ 2008-2010թթ. և 2016-2017թթ.: Մարզչական շտաբի նախկին կազմից կշարունակի աշխատել միայն Անատոլի Ագրոֆենինը:

«Գրիգորյանի գլխավոր խնդիրն է լինելու պահպանել ակումբի ներկայությունը ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայում: Անկեղծ ասած, դա շատ բարդ խնդիր է: Կա ևս մեկ բարդություն՝ ակումբի մասով գործում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքը, ուստի Գրիգորյանը չի կարող հզորացնել թիմը նոր խաղացողների հաշվին: Բացի այդ, ակումբը ֆինանսական դժվարություններ ունի՝ուստի առավել գնահատելի կլինի, եթե հաջովի հասնել նպատակին»,-ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Ներկա դրությամբ «Լուչ-Էներգիան» Ֆուտբոլի ազգային լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ թիմին միայն 1 միավոր է անջատում լիգայից դուրս մնալուց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---