Իլոն Մասկը խոստացել է էլեկտրական շարժիչով պիկապ ստեղծել

Իլոն Մասկը խոստացել է էլեկտրական շարժիչով պիկապ ստեղծել

PanARMENIAN.Net - էլեկտրամոբիլ արտադրող առաջատար Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում խոստացել է էլեկտրական շարժիչով պիկապ թողարկել Tesla Model Y-ից անմիջապես հետո։

«Պիկապի դիզայնի և ինժեներային առանձնահատկությունների մասին գաղափարները գլխումս են արդեն գրեթե հինգ տարի։ Ես անհամբեր եմ պիկապի նախագիծը սկսելու հարցում»,- ասել է Մասկը։

2017-ի հոկտեմբերին Tesla -ն ներկայացրել Էր Tesla Semi էլեկտրական բեռնատարը՝ ինքնակառավարման տեխնոլոգիայով: Tesla Semi-ի սերիական արտադրությունը ծրագրավորվում է սկսել 2019 թվականին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---