Միքայել Հարությունյանը Վրաստանի պաշտպանության եւ ԱԳ նախարարների հետ քննարկել է երկկողմանի համագործակցության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանը վերաբերվող հարցեր: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ հանդիպմանը կողմերը փաստեցին ինչպես Վրաստանի,այնպես էլ Հայաստանի ներքին կայունության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը ծաղկեպսակ դրեց Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---